ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մեր հարատևության գաղտնիքներից մեկն էլ մեր լավատեսությունն է

Մեր հարատևության գաղտնիքներից մեկն էլ մեր լավատեսությունն է
13.04.2022 | 07:25

Պատմությունը հազար անգամ պայմաններ է ստեղծել հայի տեսակը իսպառ ոչնչացնելու համար, հայը հազար ու մեկ անգամ զարմացրել է վերապրելու համառությամբ: Մեր սքանչելի հարատևության գաղտնիքներից մեկն էլ մեր լավատեսությունն է եղել: Ցորեն հաց չունես, ցորեն լեզու՞ էլ չունես՝ նախատել են չարագույժ հուսահատներին, այսինքն, ամեն ինչ մի կործանիր, հույսը գոնե թող ապրի:


Այսօր Հայաստանի հրաշք լինելության առասպելի վերջին արարն է կարծես խաղացվում Հայկական տոհմիկ լեռնաշխարհում: Լույսի ոչ մի շող, հույսի ոչ մի փշուր՝ այսպիսին է օրվա իրողություններով վաղվա ակնկալիքը բացահայտել փորձողների թևաթափ խոսքը: Մարդու սիրտ է ակամա ճմլվում այս ծանրասմբակ ողբասացությունից: Ակամա ուզում ես ճչալ՝ հերի՛ք է, գոնե մեկն ու մեկը՝ ցորեն լեզու ունեցող, չի՞ մնացել: Տեսեք, հասկացեք, խորհեք, խորհուրդ տվեք, բայց բայղուշություն մի՛ արեք: Լսու՞մ եք:


Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 11637

Մեկնաբանություններ